Արզնի, առողջարանային գյուղ Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք,
Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ
բարձրության վրա։
Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի
կիրճում, գետի երկու ափերին։