Շրի Լանկան հիանալի հանգստավայր է, որը տարեցտարի ավելի ու ավելի ճանաչված է դառնում տուրիստների շրջանում: Շրի Լանկայի բարձրակարգ հյուրանոցները, դայվինգը դարձնում են այն ամենացանկալի հանգստավայրը տուրիստների շրջանում:
ԱվելինՇրի Լանկան հիանալի հանգստավայր է, որը տարեցտարի ավելի ու ավելի ճանաչված է դառնում տուրիստների շրջանում: Շրի Լանկայի բարձրակարգ հյուրանոցները, դայվինգը դարձնում են այն ամենացանկալի հանգստավայրը տուրիստների շրջանում:
ԱվելինԱյստեղ կան բազմաթիվ բուդդայական վանքեր, հիանալի բնություն, արտասովոր ծով, սպիտակ մարջանե լողափներ, անդրջրյա հիասքանչ գեղեցկություն, ինչպես նաև թայական մերսում-այս ամենը Թաիլանդը դարձնում են ամենացանկալի, ամենահայտնի և ճանաչված հանգստավայրերից մեկը:
Իսրաելը պետություն է, որտեղ կարելի է համատեղել էկոտուրիզմը հարուստ մշակութային ծրագրի հետ, զբոսանքը անապատով ճանապարհորդելու հետ: Հրաշալի Երուսաղեմում տեսարժան վայրերը տեղակայված են գրեթե ամեն քայլափոխում:
Հրաշալի փիրուզագույն, կապույտ ծովածոցեր, սպիտակ աննկարագրելի ափ և կանաչապատ տարածք: Մեծ թվով տուրիստներ մոխրագույն քաղաքներից հետո այս կղզին դրախտ են համարում: Եվ տարեցտարի տուրիստների հոսքն այստեղ ավելանում է:
Միացյալ Արաբական Էմիրությունները իրենից ներկայացնում է բարձրակարգ հյուրանոցների, առևտրի սրահների համալիր: Շեյխերի այս երկիրը ունի զարգացած երկրի ամենաբարձր մակարդակը` կայուն արժույթ և քաղաքական կառուցվածք:
Չինաստանում է գտնվում աշխարհի ամենաբարձր կետը` Ջոմոլունգման, որի բարձրությունը հասնում է 8848 մետրի: Այստեղ են գտնվում Յանցզի և Խուանխե գետերը: Յանցզին զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի ամենաերկար գետերի շարքում:
Սինգապուրը պետություն է կղզու վրա: Այն իրենից ներկայացնում է Ասիայի փոքր տեսակը` բաժանված չինական, հնդկական, մալազյան թաղամասերի: Դրանք իրենց մեջ ներառում նշված երկրների մշակույթի լավագույն մասերը:
Վրաստանը հարուստ է մանդարիններով, սևծովյան հանգստավայրերով, հրաշալի լեռնային կիրճերով, խաղողով, հանքային աղբյուրներով և հիանալի գինով: Աշխարհագրորեն Վրաստանը համարվում է Անդրոկվկասյան պետություն, որը գնում է դեպի Սև ծով:
Օմանը գունագեղ երկիր է, որտեղ իրենց հետաքրքրությունը կարող են գտնել դայվինգի սիրահարները: Եվ եթե հրաշալի ծովը, մաքուր ափը կարող են այլևս չգրավել ցանկացած տուրիստի, ապա ստորջրյա աշխարհին անհնար է դիմակայել:
Հորդանանը երկար ժամանակ է, որ գտնվում էր տուրիստների ուշադրությունից դուրս: Դրա նկատմամբ ուշադրությունն առաջացել է վերջերս: Հորդանանը շատ գունագեղ երկիր է: Այստեղ կան բազմաթիվ հին վանքեր, մզկիթներ:
Ինդոնեզիան տարեցտարի ավելի ու ավելի տուրիստներ է գրավում իր էկզոտիկ բնության, հիանալի ծովափերի և հնհագույն պատմական հուշարձանների շնորհիվ: Ինդոնեզիայում ամեն ինչ անբնական է և հետաքրքիր. վայրի ջունգլիներ, միշտ կանաչապատ անտառներ:
Հնդկաստանը յուրօրինակ երկիր է, որտեղ համատեղված են ջունգլիներն ու անապատները, ծովն ու լեռները, երկնաքերերն ու պալատները: Տարիներ շարունակ Հնդկաստանը գրավում է տուրիստներին իր հիանալի բնությունով, զարմանահրաշ տեսարժան վայրերով, Գոայի ծավափով:
Եգիպտոսը բազմադարյա պատմություն ունեցող երկիր է: Եգիպտոսում կարելի է հանգստանալ ոչ միայն Կարմիր ծովի ափին, այլ նաև տեսնել հնագուն քաղաքակրթության մնացորդները, որոնք գտնվում են Նեղոսի հովիտներում:
Ավստրիան հայտնի է իր տաք լճերով, բնության բնապատկերներով, լեռնադահուկային հանգստավայրերով և բազմաթիվ թանգարաններով: Ավստրիայում տեղակայված են տարբեր ոճի բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնցից առավել հայտնի է բարոկկոն:
Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։
Իտալիան առաջինն Է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը):
Հունաստանը տուրիզմի կենտրոն հանդիսացող երկիր է` հարուստ պատմությամբ և աննկարագրելի տեսարժան վայրերով: Հունաստանում է ծնվել փիլիսոփայությունը, այստեղ են առաջացել Օլիմպիական խաղերը: Աստվածները հենց Հունաստանն են ընտրել բնակվելու համար:
Չեխիան երկիր է, որտեղ կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի: Գեղեցիկ բնությունը, հարմարավետ քաղաքները և գյուղերը, ռոմանտիկ միջնադարյան ամրոցները դարձնում են Չեխիան տուրիստների համար գրավիչ և ցանկալի երկիր:
Ֆրանսիան, պաշտոնապես՝ Ֆրանսիայի Հանրապետություն, երկիր է Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին։
Կիպրոսն տեղակայված լինելով միջերկրական ծովում` իր աննկարագրելի ծովի շնորհիվ տարեցտարի ավելի ու ավելի տուրիստների է գրավում ողջ աշխարհից: Այստեղ է, որ Դուք երբեք չեք ձանձրանա: Կիպրոսը պարերի կղզի է, որտեղ առավոտից մինչ երեկո կարելի է վայելել դիսկոտեկների անսպառ երաժշտությունը:
Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա (իսպաներեն՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։
Բուլղարիան հայտնի է որպես գլադիատոր Սպարտակի և հին հունական առասպելների լեգենդար հերոս Օրփեոսի հայրենիք: Բուլղարիայում կարելի է այցելել գեղեցիկ քաղաքներ, վանական հիասքանչ համալիրներ, բնության և մշակույթի անկրկնելի հուշարձաններ, որոնց մի մասը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Ավելին