+374 12 47-00-48elitgrantour@gmail.com

Տարածաշրջան - Ջերմուկ

Ջերմուկ, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։
Ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։
Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 °C, ամռանը՝ +15.3 °C, աշնանը՝ + 4.9 °C, ձմռանը՝ -9 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը –9 °C է, նվազագույնը՝ –35 °C, հուլիսինը՝ 18 °C, առավելագույնը՝ 32 °C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ

Գլաձոր Առողջարան
Վերոնա Հանգստյան Տուն
Օլիմպիա Առողջարան
Անի Պանսիոն
Նաիրի Հյուրանոց
Ցենտրալ Հյուրատուն